Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը

Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է թե հանրային ճնշման մեծացման, թե բովանդակության փոփոխության տեսակետից

«Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»

Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։

Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Փորձենք հասկանալ.

Նիկոլ Փաշինյան. Հասկանում է, որ չի կարողանում կառավարել և մյուս կողմից էլ հասկանում է, որ չի կարողանում հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Չի ուզում խաղաղ զիջել իշխանությունը։ Մնում է արտահերթ ընտրությունների տարբերակը։ Չվստահելով իր խմբակցությանը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից է ուզում ստանալ պարտավորություն՝ իր հրաժարականի դեպքում չառաջադրել թեկնածու։ Արտահերթ ընտրություններում Փաշինյանի շանսերը զուտ տեսական են։ Ամենայն հավանականությամբ՝ հույսը պատահականության վրա է՝ գուցե շահած մի քանի ամսում ինչ-որ բան պատահի։

Ռոբերտ Քոչարյան. Երկրորդ անգամ վերահաստատում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությունը և հաղթելու վճռականությունը։ Երբ Քոչարյանը դա արեց առաջին անգամ, Փաշինյանն անմիջապես հրաժարվեց արտահերթի գաղափարից՝ դա գցելով իր խմբակցության վրա։ Ի՞նչ կլինի այս անգամ։ Այն, որ Քոչարյանը ճիշտ աշխատելու դեպքում ունի հաջողության իրական հնարավորություններ, կասկածից վեր է։ Բայց պայմանը ճիշտ աշխատելն է։ Որպես իռացիոնալ գործոն է հանդես գալիս Փաշինյանի անմարդկային բնազդային վախը Քոչարյանից. դա այն դեպքում, երբ երկրորդ նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է, որ չունի անձնական վրեժի զգացում և պատրաստ է Փաշինյանին տալ անվտանգության անձնական երաշխիքներ։

ԱԺ մեծամասնություն՝«Իմ քայլը». մինչ ԱԺ մեծամասնությունը դարձել էր Փաշինյանի սպասարկող անձնակազմ՝ իրեն դրսևորելով որպես 83 հոգանոց նաժիշտների խումբ, չգնալով ոչ մի խելամիտ լուծման, Փաշինյանը, վերաթարմացնելով արտահերթ ընտրությունների գաղափարը, ըստ էության, ծախում է իր թիմին։ Ակնհայտ է, որ այսօրվա 83-ից առնվազն 55-60-ը չեն լինելու ապագա խորհրդարանում։ Ի՞նչ է ստացվում. «Իմ քայլը» կարող էր և այս պահին էլ դեռ կարող է ընտրել նոր վարչապետ՝ իր ներսից, Վ. Մանուկյանին, երրորդ մարդու, լիցքաթափել երկրում վիճակը և շարունակել խաղաղ աշխատել։ Չի անում դա՝ հանուն Փաշինյանի, իսկ վերջինս, առանց աչք թարթելու, նրանց շպրտում է դուրս։ Սա տրամաբանական էր, մենք սրա մասին զգուշացրել էինք։

Բայց մինչ Փաշինյանը բանակցում է ԼՀԿ և ԲՀԿ-ի հետ՝ իր հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրելու համար, ամենահետաքրքիր անակնկալը կարող է լինել հենց «Իմ քայլից», որի պոտենցիալ դուրս շպրտվող շարքերը կարող են առաջադրել իրենց թեկնածուին, և որը կարող է հանգիստ, խաղաղ և լեգիտիմ ճանապարհով դառնալ ՀՀ վարչապետ ու սկսել նոր կառավարության կազմավորումը՝ երկրում հիմք դնելով իրական համերաշխության հաստատմանը։ Այդ թեկնածուն կարող է լինել թե´ իրենցից մեկը, թե´ որևէ մարդ, որի հետ իրենք կարող են հանգիստ աշխատել՝ ելնելով մարդկային կոնտակտներից կամ քաղաքական կոնյունկտուրայից։

Ընթացիկ հետևություններ

Փաշինյանի համար ստեղծվել է դասական ցուգցվանգ. նա պետք է քայլ անի, բայց բոլոր քայլերն իր դեմ են։ Մի պահից սկսած՝ նրա դեմ է նույնիսկ «Իմ քայլը»։ Քայլ չանել նա չի կարող, և ոչ թե խաղի կանոնն է այդպես պահանջում, այլ՝ իրականությունը։ Քայլ չանելու դեպքում առաջիկա շաբաթներին հանրային ճնշումը էապես մեծանալու է, և դե ֆակտո ու դե յուրե արձանագրվելու է իր՝ կառավարելու անկարողությունը։ Եվ այստեղ այն պահն է, որ Փաշինյանին պետք է օգնության գա Փաշինյանի ընդդիմությունը՝ հարթակը։ Շաբաթ օրվա հանրահավաքը շատ կարևոր է թե´ հանրային ճնշման մեծացման տեսակետից, թե´ բովանդակության նկատելի փոփոխության։ Հարթակը պետք է խրախուսի ոչ թե փակուղին, այլ՝ լուծումները։ Իսկ լուծման ճանապարհին կարևոր կետերից է Փաշինյանին անձնական երաշխիքների ապահովումը՝ խաղաղ և արագ հեռանալու պայմանով։

Որոշ կանխատեսումներ

Շատ մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներում Փաշինյանը կրկին ազնիվ չէ ու վերջում չի գնալու այդ քայլին։ Իր բնավորության համաձայն՝ կարող է դա բարդել ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վրա։ Չմոռանանք, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր համար ռիսկերը չափազանց մեծ են։

Իսկ ինչ զարգացումներ են հնարավոր այդ դեպքում.

Փաշինյանը փակվելու է իր մի քանի շենքում, զբաղված է լինելու բացառապես իր անվտանգության հարցերով։ Փորձելու է ՀՔԾ, դատաիրավական համակարգի միջոցով ճնշել ընդդիմախոսներին։ Դրանից, իհարկե, շատ բան չի փոխվի։

Ընդդիմությունը, եթե չի կարողանում վերափոխվել բովանդակային և կազմակերպչական առումով, ապա լարվածության այս շեմից այն կողմ չի կարողանալու անցնել։ Իսկ դա ենթադրում է, որ փաստացի իշխանափոխություն չի արձանագրվելու։

Եվ կա երրորդ կողմ՝ պետությունը, որը մտնելու է հարաճուն կազմաքանդման փուլ։ Պետությունը քանդվելու է աչքներիս առաջ՝ հասարակության մեծ մասի դիտորդ ու անօգնական հայացքի ներքո։ 1-2 սերունդ դեռևս հիշում են Խորհրդային Միության փլուզման տարիները, փոքր Հայաստանինը լինելու է անհամեմատ ավելի սոսկալի, քանի որ այստեղ ոչ մի համակարգ չի աշխատելու։ Խոսքն ընդամենը ամիսների մասին է։ Հայաստանը չունի ոչ մի ռեսուրս՝ առանց նոր, էֆեկտիվ կառավարության դուրս գալու այս ճգնաժամից։

Այլընտրանքային նախագծեր խումբ