«Չելսին» պատրաստ է տարեկան 10,5 միլիոն եվրո գումար վճարել Ջանլուիջջի Դոննարումային
Ինչպես տեղեկացնում են մի շարք սպորտային պարբերականներ, Լոնդոնի «Չելսին» պատրաստ է տարեկան 10,5 միլիոն եվրո աշխատավարձ տալ Ջանլուիջջի Դոննարումային և առաջարկել երկարաժամկետ պայմանագիր։
Ամռանը իտալացու պայմանագրի ժամկետն ավարտվում է և Դոննարուման դառնում է ազատ գործակալ։
Միլանյան թիմը պատրաստ է դարպասապահին վճարել 7,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է 10 միլիոն եվրո։