«Լիվերպուլը» պատմական հակառեկորդ է գրանցել
ԱՊԼ-ի 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպպի թիմը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական մարզադաշտում։ Այսպիսով անգլիական ակումբը պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ պարտությւոն կրեց սեփական հարկի տակ և գրանցեց հակառեկորդ։
Ընդգծենք, որ սեփական հարկի տակ հաջորդ հանդիպումը Կլոպպի սաները կանցկացնեն մարտի 7-ին և կմրցեն «Ֆուլհեմի» հետ։