Նորվեգիան միանում է Նավալնիի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին
Նորվեգիան միանում է ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին Ալեքսեյ Նավալնիի գործով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որոնք են այդ միջոցառումները: Եվրամիությունը երեքշաբթի հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
ԱՄՆ-ը, հետեւելով ԵՄ-ին, հայտարարեց Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Բացի այդ, ԱՄՆ-ի պատժամիջոցները ուղղված են հատուկ անհատների և կազմակերպությունների դեմ։