Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա (տեսանյութ)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխանում՝ նշելով, որ ասուլիս կտա, բոլոր հարցերին այդ ժամանակ կպատասխանի:
Հերթական հարցից, հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը` Սասուն Միքայելյանը հրեց լրագրողին՝ ասելով. «Դուրս եկեք (նկատի ունի դիմացի ճանապարհը չփակի-խմբ.), դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս»:
Միքայելյանի կողքին գտնվող ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ բղավեց. «Մի հատ դուրս արի՝ օրը չհարամի, չի կարա»:
Լրագրողների դիտողությանը, թե ինչու է գոռում լրագրողների վրա, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Չհասկացա, մենակ դուք պետք է գոռաք»: Լրագրողները նկատեցին, որ ոչ ոք չի գոռում, միայն ինքն է գոռացողը, սակայն Քոչարյանը չէր հանգստանում: