Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ ջանքերով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, ինչից Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Minval.az–ը:
«Ես կցանկանայի նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի «պատմական» տարածքով` Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծելու: Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին Զանգեզուրի միջանցքը շահագործելու»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։