Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. ՄԻՊ-ը ներկայացրեց ապացույցներ
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ ՄԻՊ իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրությունները և ապացույցները վկայում են հենց այդ մասին։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը և թշանամանքի կազմակերպված քարոզի աստիճանը, որն ունի նաև ինստիտուցիոնալ նշանակություն»,- ասաց ՄԻՊ-ը՝ մեջբերելով հայատյացությունը խրախուսող մի քանի ընտրված ձևակերպումներ, որոնք Ադրբեջանի նախագահինն են։