Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու հրավեր է ուղարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականաբար, հանդիպում ունենալու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ամեն դեպքում հանդիպելու հրավեր է ուղարկել։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«ԲՀԿ ղեկավարին հրավեր ուղարկվել է, բայց մնացածը չեմ կարող ասել, թե ինչպես կընթանան զարգացումները»,–ասաց Մակունցը։