Նշանառության տակ պոտենցիալ հանցագործներն էին․ իմքայլականը՝ դիպուկահարների մասին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԱԺ շենքում տեղակայված դիպուկահարների նշանառության տակ ոչ թե ժողովուրդն էր, այլ՝ պոտենցիալ հանցագործներն էին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Դիտարկմանը, որ դա ուժի ցուցադրում էր, Հայկ Գևորգյանը արձագանքեց. «Դուք պատկերացում չունեք ո՛չ ժողովրդավարության, ո՛չ ազատության մասին»։
Իսկ թե ինչո՞ւ են զոդել ԱԺ դարպասները, երբ Նիկոլ Փաշինյանն առաջ հայտարարում էր, որ այդ այգին քաղաքացիներինն է, Հայկ Գևորգյանը պատասխանեց, որ պետք է հիշել, թե ամիսներ առաջ ինչ է իրականացվել ԱԺ նախագահի դեմ «մի խումբ հանցագործների» կողմից։
«Չե՞ք հիշում՝ մահափորձ եղավ։ Ո՞ւր են այդ մահափորձ իրականացնողները, ազատության մեջ, ազատ շրջում են քաղաքում»,- ասաց նա։
Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց, նա շտապ մտավ իր աշխատասենյակ և դուռը փակեց լրագրողների առաջ։