Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ կկայանան Թուրքիայում
Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է Minval.az կայքը` վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Մենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա են ժամանել զորավարժությունների համար։ Զորավարժությունները կտևեն 6 շաբաթ»։