«Ասում եմ՝ լռի՛ր». Լենա Նազարյանը՝ Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իրեն վերապահված ժամանակից ավել խոսեց։
Նա և իմքայլական որոշ պատգամավորներ 3 օր շարունակ ամեն առիթով անդրադառնում է ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցին։
Այսօր էլ, ԱԺ-ում ելույթի ընթացքում նա սահմանված ժամանակից ավելի երկար խոսեց նույն հարցի մասին, ինչի միջամտեցանկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ժամանակը վերջացավ»,- ասաց պատգամավորը։
«Դուք, լռեք հա, դուք վարողի փոխարեն դիտողություն մի արեք»,- եղավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պատասխանը։
«Թող վերջացնի, ելույթի ժամանակը պրծավ»,- հակադարձեց Գևորգ Պետրոսյանը։
«Ասում եմ՝ լռի՛ր»,- վրդովված վրա բերեց Լենա Նազարյանը։
«Ժամանակը սպառվել է»,- ևս մեկ անգամ տեղի ասաց Գևորգ Պետրոսյանը։