Զլատան Իբրահիմովիչը Հաբիբ Նուրմագոմեդովին հրավիրել է հանդես գալ «Միլանում»
UFC- ի թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ խաղալու իր ցանկության, ինչպես նաև ակումբների առաջարկների մասին:
Նա մասնավորապես նշել է, որ առաջարկներ է ստացել Արաբական «Ալ-Վասլ» ակումբից և թուրքական «Ֆերենբախչեից»։
Հաբիբը նշել է նաև, որ իրեն զանգահարել է Զլատան Իբրահիմովիչը և հրավիրել «Միլան»։ Ընդգծենք, որ մարզիկը Ինստագրամում տեսանյութ էր հրապարակել և նշել, որ պատրաստվում է սկսել ֆուտբոլային կարիերա և կդիտարկի ցանկացած առաջարկ։