Էրլինգ Հոլանդը հաջորդ մրցաշրջանում կարող է մնալ Դորտմունդի «Բորուսիայում»
Դորտմունդի «Բորուսիան» «ենթադրում է», որ հաջորդ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը դեռ կմնա իրենց թիմում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու ֆոնին Հոլանդի մնալու շանսերն ավելի կմեծանան։ Ընդգծենք, որ Հոլանդի համար իսկական պայքար են սկսել Եվրոպայի գրեթե բոլոր գրանդ ակումբները։
Դորտմունդյան թիմում ամեն ինչ անում են, որպեսզի ֆուտբոլիստը մնա և թիմին օգնի հաջորդ մրցաշրջանում։