Դավիդ Ալաբան կարող է տեղափոխվել Անգլիա
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան սկսել է բանակցել անգլիական ակումբների հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ ֆուտբոլիստն այս քայլին դիմել է, քանի որ «Ռեալի» հետ բանակցություններում կան անհամաձայնություններ։ Հստակ ակումբի անուն չի նշվում, սակայն մի շարք պարբերականներ գրում են, որ Ալաբայի հետ բանակցում է նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ն։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը։