Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը մեկնարկել է
Այս պահին Երևանում ընթանում է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա պատասխանում է մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։
Մամուլի ասուլիսին մասնակցում են դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, «ՆՏՎ-ն, «ՌԵՆ ԹիՎի»-ն, «ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են «Russia Today»-ը, «Սպուտնիկը», «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, ՌԻԱ «Նովոստին»։