Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են․ ԱՆ նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են։ Վերջինս հույս հայտնեց, որ գարնանը կունենանք առաջին խմբաքանակը։
«Ռուսական կողմի հետ առաջին խմբաքանակի հետ կապված բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է։ Ակնկալում ենք առաջիկայում նաև այս խմբաքանակի ներկրումը»,-նշեց Ավանեսյանը և հավելեց, որ պատվաստանյութերի ներմուծման և պատվաստման գործընթացին զուգընթաց պետք է պահպանել դիմակների կրումը։