Գերեվարված պահեստազորայինների ծնողները Փաշինյանից կոնկրետ պատասխան են սպասում (տեսանյութ)
Շիրակի մարզից գերեվարված պահեստազորայինների ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանի մոտ:
Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալելով կոնկրետ պատասխաններ:
Գերության մեջ գտնվող տղաների մայրերն ասում են՝ այլևս չեն պատրաստվում սպասել: