Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցված չէ․ Դատախազություն
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել:
«Քրեական վարույթները ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, որ Օնիկ
Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- ասաց Խաչատրյանը։