Հայտնի է, թե երբ խաղադաշտ դուրս կգա Էդեն Ազարը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Ինչպես գրում է As-ը՝ այսօր բելգիացին մարզվել է անհատապես։ Սկզբնապես նշվում էր, որ փետրվարի 3-ին մկանային վնասվածք ստացած Ազարը կվերականգնվի 3-4 շաբաթից, բայց արդեն պարզ է, որ ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է: Այսպիսով, կիսապաշտպանը, հավանաբար չի խաղա մարտի 7-ին «Ատլետիկոյի» դեմ խաղին։
Մադրիդի «Ռեալի» բժիշկները ենթադրում էին, որ մինչեւ մարտի 2-ը Ազարը կկարողանա գոնե մասամբ աշխատել ընդհանուր խմբում:
Շաբաթ օրը խաղացողը մարզվում էր անհատապես: Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լա լիգայի 8 խաղի, դարձել 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ: