«Չելսին» ամռանը ցանկանում է գնել Ջանլուիջջի Դոննարումային
Լոնդոնի «Չելսին» արդեն հիմա պլանավորել է իր ամառային տրանսֆերային թիրախներին։ Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից, լոնդոնյան ակումբը ամռանը ցանկանում է գնել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումային։
Այս պահին իտալացի դարպասապահը դեռևս չի ստորագրել նոր պայմանագիր իր ակումբի հետ։
Նշենք, որ ֆուտբոլիստն ամռանը կդառնա ազատ գործակալ։