Առաջիկա ժամերին նախագահը կհայտնի իր որոշման մասին՝ կապված ԳՇ պետի հետ. Վանեցյան
Նախագահի հետ քննարկվել է Զինված ուժերի ԳՇ ազատման հարցը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու էին գնացել Հայրենիքի փրկության շարժման» անդամները:
Արթուր Վանեցյանը նշեց, որ նախագահը լսեց իրենց տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի:
«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Նա ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը եւ կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը»:
Նա հավելեց, որ ՀՀ նախագահը որևէ բան չի ասել, թե ինչու ԳՇ պետին ազատելու միջնորդագրի հարցով չի դիմել ՍԴ: