Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայոր․ «Փաստինֆո» Կիպրոսում Արցախում զոհերի հիշատակի պուրակ է բացվել (լուսանկարներ) Հասարակությանը հոգեբանորեն վերածում են զոհերի խմբի․ հոգեբան (տեսանյութ) Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդեին ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) «Կներես Պարգև, դառն եմ». մեդալների «բաժանման միջոցառումը» Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք, մահացել է 31 մարդ Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները դուրս եկան ՊՆ շենքից Միքայել Մինասյանի հարցազրույցը․ LIVE Անհետ կորածների եւ գերիների հարազատները ներս մտան ՊՆ շենք, սակայն դարպասները շարունակում են փակ պահել (ուղիղ)
Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում ապրիլի 12-ին Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով. Գրիգոր Պողոսյան Կա երկրորդ առաջարկը, որը երեկ արեց Միքայել Մինասյանը՝ հաշտվել անցյալի հետ ու շարժվել դեպի ապագա Ինչի՞ կամ ո՞ւմ վրա են դնում հույսները ընդգծված հակառուսական ուժերը. Արսեն Ջուլֆալակյան Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ.Արշավիր Ղարամյան Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայոր․ «Փաստինֆո» Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվել հանրային քննարկումներում․Նաիրա Կարապետյան Եղանակը Հայաստանում Լույս չի լինի հետևյալ հասցեներում ԱՄՆ-ում հերքում են «J&J» պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ «Ցորենի մի հասկ լիներ, մի ափ սեր...մի բուռ հող՝ ապրեինք». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Դավաճանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել 3 զինծառայողի ԱՄՆ-ում հերքում են J&J պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների Կիպրոսում Արցախում զոհերի հիշատակի պուրակ է բացվել (լուսանկարներ) Ֆիլիպիններում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Հասարակությանը հոգեբանորեն վերածում են զոհերի խմբի․ հոգեբան (տեսանյութ) Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդեին ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Ֆինլանդիան կստեղծի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութ՝ քթի սփրեի տեսքով ԱՄՆ-ում հերքում են «J&J» պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ Խնդրահարույց հարցերին ավելանում է նաև Բոսֆորի նեղուցին զուգահեռ, այսպես կոչված, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդիրը. Ոսկանյան Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան Արման Թաթոյանն Արա Աբրահամյանի հետ քննարկել է ՌԴ-ում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերը Մյանմայում 19 մարդ դատապարտվել է մահապատժի Թուրք վարձկանները Արցախի կռիվներին մասնակցելու համար աշխատավարձ չեն ստացել (Տեսանյութ) Հայաստանն անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին․ նախարար Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն «Կներես Պարգև, դառն եմ». մեդալների «բաժանման միջոցառումը» Մեդիափորձագետը՝ «Google Maps»-ի քարտեզների մասին Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է ռեկորդային արագությամբ Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբրև «ադրբեջանական». Հայաստանի իշխանությունը լուռ է (տեսանյութ) Հայաստանում չասված խոսք, չպատռված դիմակ, չվարկաբեկված տականք, չբացահայտված հանճար չի մնացել. քաղաքագետ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Հայաստանի և Ռուսաստանի ԱՕԿ-ները համագործակցության հուշագիր են ստորագրել Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել. գրասենյակի համակարգող Քաշաթաղում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում Գերությունից ազատված Մարալ Նաջարյանը Լիբանանի քաղաքացի է, իսկ Լիբանանը մտահոգ է իր քաղաքացիների ճակատագրով. Ղազարյան Ուժգին պայթյուններ՝ Աֆղանստանում․ առաջացել է հրդեհ Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ՊՆ աշխատակիցները պարսպի վրայով թռչում (Տեսանյութ) ՀՀ-ում գործող օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև. թուրքագետ Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն. Հասրաթյան Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացել է 55 մարդ Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք, մահացել է 31 մարդ Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ. Արցախի ԱԳՆ «Alibaba» ընկերությանը տուգանել են ռեկորդային՝ 2,78 միլիարդ դոլարով Մտահոգիչ թվեր․ սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից միայն հունվարին մահացել է 1638 մարդ. «Ժողովուրդ» Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ» «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550 դրամի»․ «Աուդիտորների միության» նախագահ. «Փաստ» Ադրբեջանցիներն արդեն Երևանի փողոցներն են անվանափոխում՝ «Google Maps»-ում 4-5 ամիս հետո իրական արհավիրք է սպասվում՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ. «Փաստ» Երկրի խայտառակ կողմը. «168 ժամ» Սամվել Բաբայանի «էպոպեան». 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ» Իշխանությունը պատրաստ է մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին. «Փաստ» Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» Կրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» Ռուսական ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել, այն Երևան է ժամանել Դոնի Ռոստովից և որևէ առնչություն չի ունեցել հայ ռազմագերիներին վերադարձնելու հետ. «168 ժամ» Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին և, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ» Ի՞նչ մեսիջ է հղում Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտին. «Փաստ» «Մուրադով Մուրադով մի տասովչիկ էլ էդա էլի». Ավանի փոխթաղապետ Ապրիլի 8-ին մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները Երբ որոշեմ՝ ուզում եմ դա ստանձնել, ուրեմն շպրտելու եմ Փաշինյանին պատուհանից, չկասկածեք. Մինասյան Պետք է գերիների հարցը գցել ռուսների ջեբը. Անդրանիկ Քոչարյան. «Դեժավյու» Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները դուրս եկան ՊՆ շենքից Քոչարյանի եւ Փաշինյանի պահած Հայաստանը՝ ինֆոգրաֆիկայով. Yerevan.today Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Միքայել Մինասյանի հարցազրույցը․ LIVE Հրայր Հովնանյանի մահը համազգային կուրուստ է. Ռոբերտ Քոչարյան Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը «Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Գ.Ծառուկյանը գործակցության հուշագիր է ստորագրել ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Ս. Պոզնյակովի հետ Անհետ կորածների եւ գերիների հարազատները ներս մտան ՊՆ շենք, սակայն դարպասները շարունակում են փակ պահել (ուղիղ) Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Լույս չի լինի հետևյալ հասցեներում Կրասնիի N զորամասում 230 զինծառողի նկատմամբ քրեական գործ են փորձում հարուցել

ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել. հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելը. Արամ Օրբելյան

ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը LinkedIn-ի իր օգտահաշվում ներկայացրել է կարճ վերլուծություն վարչապետի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու հետ կապված նախաձեռնված գործընթացի մասին:

«Գլխավոր շտաբի պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ Հանրապետության նախագահն իրավասու չէ նրան հեռացնել պաշտոնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա իրավունքի ուժով ուժի մեջ մտնել, քանի որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնել Գլխավոր շտաբի պետին»,- գրել է Օրբելյանը և կցել վերլուծությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ առնվազն թեմաներից մեկը ՀՀ Գլխավոր շտաբի պետի «լիազորությունները դադարեցնելու» գործընթացն է: Հասարակությունը շունչը պահած սպասում է՝ կուղարկի՞ արդյոք Հանրապետության նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, հաշվարկում են ժամկետները՝ երբ է «օրենքի ուժով «համապատասխան ակտը» համարվում ընդունված», քննարկում են՝ ինչ կլինի, եթե նախագահը չստորագրի ակտը, և կարո՞ղ է ընդհանրապես չստորագրել ակտը և այլն: Այս քննարկման մեջ սակայն, բաց է մնում կենտրոնական խնդիրը: Իսկ արդյո՞ք ընդհանրապես Հանրապետության նախագահը իրավունք ունի հեռացնել Գլխավոր Շտաբի պետին, որ նոր քննարկման առարկա դառնա, արդյո՞ք գործընթացն ընդհանրապես ճիշտ է կատարվել/կատարվում:

1. Ինչո՞վ են սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները

Մինչև բուն հարցի քննարկմանը անդրադառնալը, փորձենք հասկանալ ինչ ակտով կամ ակտերով է սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Նման կարգավորում (որ լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ) է գործում նաև ԱԺ-ի դեպքում (88-րդ հոդվածի 4-րդ մաս), ի տարբերություն օրինակ կառավարության, ում լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով (146-րդ հոդվածի 4-րդ մաս):

Այսինքն Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (և հետևաբար նաև օրենքով նրան չի կարող տրվել որևէ հավելյալ՝ Սահմանադրությամբ չնախատեսված իրավասություն):

2. Ի՞նչ իրավասություն է տալիս Սահմանադրությունը Հանրապետության նախագահին զինված ուժերի բնագավառում:

Հանրապետության նախագահին է նվիրված Սահմանադրության 5-րդ գլուխը: Նախագահի գործառույթները և իրավասությունը սահմանված է ինչպես այդ գլխով (մասնավորապես 128-138 հոդվածներ), այնպես էլ այլ սահմանադրական մարմինների վերաբերվող գլուխներում պարունակվող առանձին հոդվածներով:

Զինված ուժերի բնագավառում նախագահի լիազորություններին է վերաբերվում Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածները:

Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Իսկ 155-րդ հոդվածը վերաբերվում է հենց զինված ուժերին, և հենց այդ հոդվածով է սահմանված Հանրապետության նախագահի լիազորությունը «քննարկման առարկայի» մասով, ներառյալ գլխավոր շտաբի պետի առնչությամբ: Համաձայն նշված հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

...

5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:

Այսինքն Հանրապետության նախագահն իրավասու է նշանակել գլխավոր շտաբի պետին՝ օրենքով սահմանված ժամկետով (հինգ տարի է սահմանված օրենքով): Օրենքով պետք է սահմանվի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև օրենքով կարող են սահմանվել ԶՈՒ ենթակայության, ղեկավարման և նաև այլ մանրամասներ (բայց ոչ մի դեպքում օրենքով Հանրապետության նախագահին չի կարող տրվել ավել լիազորություն, և նման մանրամասները չեն կարող վերաբերվել ժամկետից շուտ լիազորությունների դադարեցմանը):

Հատկանշական է, որ եթե դիտարկենք տարբեր մարմինների ձևավորման կարգավորումները, ապա որոշ դեպքերում հստակ նշված է բացառապես նշանակման իրավասությունը (առանց հեռացնելու լիազորության), իսկ որոշ դեպքերում նշանակման և լիազորությունների դադարեցման մասին:

Օրինակ, Հանրապետության նախագահը նշանակում է վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորներին և դատարանի նախագահներին (տարբեր մարմինների առաջարկություններով - հոդված 166):

Իսկ օրինակ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին Հանրապետության նախագահը նշանակում և հետ է կանչում (հոդված 132), կամ օրինակ Կառավարությունը նշանակում և ազատում է մարզպետներին (հոդված 160)

Նշվածից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը Գլխավոր շտաբի պետի մասով ունի միայն մեկ իրավասություն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկությամբ հինգ տարի ժամկետով:

3. Արդյո՞ք պաշտոնի նշանակելու իրավասությունը չի ենթադրում նաև լիազորությունները դադարեցնելու իրավասություն (implied competence)

Այնպիսի մեկնաբանություն, որ նշանակելու իրավասությունը ենթադրում է նախ ազատելու լիազորություն, նախևառաջ չի բխում հենց Սահմանադրության տարբեր հոդվածներում նշված երկու իրավասությունների (նշանակման և ազատման) տարանջատման փաստից (այսինքն որտեղ ազատելու կամ հետ կանչելու իրավասություն առկա է, դա հստակ նշված է): Բացի դրանից նման մեկնաբանության դեպքում կստացվի, որ Հանրապետության նախագահը առանց սահմանափակման կարող է օրինակ հեռացնել դատավորներին, դատարանի նախագահներին, վարչապետին (քանի որ նրանց հենց ինքն է նշանակում), ինչը ակնհայտորեն չի բխում Սահմանադրության որևէ մեկնաբանությունից:

Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հանրապետության նախագահն իրավունք ունի նշանակել ՀՀ Գլխավոր շտաբի պետին, բայց նշված իրավասությունը չի ներառում Գլխավոր շտաբի պետին հեռացնելու իրավասություն:

4. Ի՞նչ կլինի, եթե Հանրապետության նախագահը չստորագրի վարչապետի միջնորդությունը:

Արդեն իսկ նշեցի, որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնելու Գլխավոր շտաբի պետին: Հաջորդ հարցը, որը ինտենսիվ քննարկվում է հանրության կողմից, հետևայլն է. արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը չստորագրելու, բայց նաև Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետը ազատվում է աշխատանքից:

Հանրապետության նախագահի կողմից իր իրավասությունները իրականացնելու (չնայած ինչպես նշվեց վերը նշված իրավասություն Հանրապետության նախագահը չունի) կարգը (ընդունվող ակտերը) սահմանված է Սահմանադրության 139-րդ հոդվածով:

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Այսպիսով, սահմանադրությունը նախատեսել է կարգավորում, որի համաձայն միջնորդություն ներկայացնող մարմինը դիմում է Հանրապետության նախագահին, ապա վերջինս կարող է ստորագրել կամ առաջարկություններով վերադարձնել, սակայն կրկին դիմելու դեպքում Հանրապետության նախագահը իրավասու է (իրավունք ունի և պարտավոր է)՝ կամ ստորագրել ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան: Ընդ որում՝ Սահմանադրությունը ելնում է կանխավարկածից, որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, եթե գտնում է, որ ակտը հակասում է Սահմանադրությանը, հակառակ դեպքում՝ ստորագրել այն:

Ամեն դեպքում, եթե Հանրապետության նախագահը սահմանված ժամկետում չի կատարում իր պարտականությունը (ստորագրում կամ դիմում ՍԴ), ապա այդ դեպքի համար Սահմանադրությունը նախատեսել է ստորագրված լինելու կանխավարկած, կիրառելով իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու տեսությունը: Այսինքն՝ նախագահը չի կարող անգործությամբ խաթարել գործընթացները, եթե նա համապատասխան ժամկետում չի կատարում իր պարտավորությունները, ապա իրավական հետևանքի տեսակետից համարվում է, որ նա ստորագրել է ակտը:

* սույն վերլուծության առարկայից դուրս է, բայց Հանրապետության նախագահը, եթե գտնի, որ առկա չէ սահմանադրականության խնդիր, սակայն չցանկանա քաղաքականապես ասոցացվել ակտի հետ, կարող է այն չստորագրել՝ ցույց տալով իր քաղաքական մոտեցումը: Սակայն նշվածը չի գործում, երբ Հանրապետության նախագահը գտնում, որ առկա է սահմանադրականության հարց, լինելով սահմանադրության երաշխավոր՝ պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան:

Պարզեցինք, որ իրավունքի ուժով ուժ են ստանում որոշակի ակտեր, որոնք նախատեսված են առանձին հոդվածներով: Դրանց մեջ է նաև 155-րդ հոդվածի 2-րդ կետը, որին անդրադարձել ենք վերև: Այսինքն, եթե դիմելու իրավասություն ունեցող մարմինը միջնորդի Հանրապետության նախագահին արձակել համապատասխան հոդվածներով նախատեսված ակտերից որևէ մեկը, սակայն վերջինս չարձակի հրամանագիր և անգործության մատնվի, ապա հրամանագիրը իրավունքի ուժով կհամարվի արձակված: Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով իրավունքի ուժով ակտը ընդունված լինելու վերաբերյալ որևէ այլ կարգավորում առկա չի:

Սակայն 139-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հղումներից և որևէ մեկում խոսք չի գնում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին: Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ-որ բան տեղի ունենա, ապա պետք է որ նշվածը լիներ թվարկված համապատասխան հոդվածների շարքում: Օրինակ, եթե վարչապետը դիմեր Հանրապետության նախագահին նշանակելու Գլխավոր շտաբի պետ, բայց վերջինս որևէ գործողություն չաներ, ապա ակտը կհամարվեր ընդունված: Նույն պնդումը չի վերաբերվում թվարկածից դուրս որևէ այլ հարցով համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում: Օրինակ, եթե վարչապետը դիմի Հանրապետության նախագահին միջնորդությամբ, որ վերջինս դադարեցնի Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ որևե դատավորի լիազորություն (Հանրապետության նախագահի դատավորներ նշանակելու լիազորությունը բերված է 166 հոդվածում, որի վրա նույնպես հղում է անում 139-րդ հոդվածը) և Հանրապետության նախագահը չարձագանքի (քանի որ դա որևէ կերպ արձագանքման ենթակա հարց չի, և ակնհայտ ապօրինի միջնորդություն է) դա որևէ կերպ չի կարող բերել իրավունքի ուժով տվյալ դատավորի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման:

Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ-որ բան տեղի ունենա, կարևոր է, որ նշված գործառույթը (նշանակել, հեռացնել, շնորհել և այլն) հստակ առկա լինի այն հոդվածների ցուցակում, որի դեպքում ընդհանրապես գործում է իրավունքի ուժով ուժ ստանալու կարգավորումը:

5. Նշանակում է արդյո՞ք սա, որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները ընդհանրապես չեն կարող դադարեցվել

Այստեղ կարևոր է տարանջատել լիազորությունները դադարելու և լիազորությունները դադարեցնելու միջև (երկու դեպքում էլ պաշտոնից ազատվում է անձը):

Սահմանադրությունը բացառել է Գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը, ինչը չի նշանակում, որ նրա լիազորությունները չեն կարող ընդհանրապես դադարել (մանրամասն՝ ստորև):

Ընդ որում, կարելի է պնդել, որ Սահմանադրությունում այդ մասով սխալմունք կամ թերություն չկա, և վերջինս հատուկ է բացառել քաղաքական իշխանությունների իրավասությունը դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Դա սահմանադրական զսպումների և հակակշռումների մեխանիզմներից մեկն է, և պրակտիկայում իրագործում է Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված Զինված ուժերի քաղաքական չեզոքության երաշխիքը: Նշվածը բացառում է, որ որևէ դեպքում Գլխավոր շտաբի պետը հեռացվելու վտանգով կաշկանդված լինի գործել ազատ: Հակառակ պարագայում, քաղաքական իշխանությունները, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից միշտ կարող են հեռացնել Գլխավոր շտաբի պետին և նշանակել իրենց համար քաղաքական առումով ավելի ցանկալի անձի: Գլխավոր շտաբի պետը չի համարվում քաղաքական պաշտոն (Սահմանադրությունը բացառում է դրա քաղաքական լինելը), իսկ [քաղաքական] նպատակահարմարությունից նրան հեռացնելու հնարավորությունը պաշտոնը դարձնում է քաղաքական: Անկախ քաղաքական իշխանությունների կամ նրանց նախասիրությունների փոփոխությունից, Գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել որպես արհեստավարժ զինվորական:

Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, դա չի նշանակում որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները չեն կարող դադարել: Լիազորությունների դադարումը (ի տարբերություն դադարեցման) տեղի են ունենում որպես իրավական հետևանք արտաքին հանգամանքների և տեղի չեն ունենում իրավական ակտի արդյունքում (օրինակ Հանրապետության նախագահի հրամանագրի), այլ նշված ակտը միայն արձանագրում է համապատասխան փաստը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է այդպիսի դադարման որոշակի հիմքեր, օրինակ այլ պաշտոնի նշանակվելու դեպքում; դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում; մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում; գերության մեջ գտնվելու դեպքում և այլն (ցուցակը ամբողջական չեմ բերում այստեղ): Սույն վերլուծության նպատակը չէ՝ քննարկել նշված հիմքերի համապատասխանությունը Սահմանադրությանը (իմ գնահատմամբ որոշների կիրառումը Գլխավոր շտաբի պետի և Բարձրագույն հրամանատարական կազմի մասով խնդրահարույց են), բայց ամեն դեպքում Գլխավոր շտաբի պետի նկատմամբ պետք է լինի հատուկ կանոնակարգում, որտեղ ըստ էության պիտանելիության պարամետրերից ելնելով՝ պետք է սահմանվեն հանգամանքներ, որոնց առկայության դեպքում վերջինիս լիազորությունները դադարում են և համապատասխան իրավական ակտով ուղղակի կարձանագրվի փաստը և ոչ թե ակտի ուժով կդադարեցվի:

6. Արդյո՞ք գլխավոր շտաբի նախկին երկու պետերի լիազորությունները չեն դադարեցվել նույն ընթացակարգով

Հատկանշական է, որ Գլխավոր շտաբի երկու նախկին պետերի լիազորությունները դադարել են (չեն դադարեցվել անկախ ձևակերպումից) հենց նշված օրենքի համապատասխան կետի հիման վրա:

Այսպես, Մովսես Հակոբյանը ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հանրապետության նախագահի 2018թ. մայիսի 24-ի ՆՀ-330-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք է նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (այլ պաշտոնի անցնելը), իսկ Արտակ Դավթյանինը՝ 2020թ. հունիսի 8 ՆՀ-118-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը (զինվորական ծառայությունից արձակվելը):

Այսինքն, երկու դեպքում էլ խոսք չի գնում լիազորությունները դադարեցնելու մասին, այլ արձանագրվել է հիմքեր, որոնք տեղի են ունեցել բուն «լիազորությունների դադարեցման» գործընթացից դուրս, ըստ էության, եղել են անձի կամքով և որոնք բացառել են անձի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնելը: Նշվածը էականորեն տարբերվում է գործող Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելու փորձի դեպքից:

7. Ի՞նչ է առկա արդյունքում

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Ինչպես նկարագրվեց վերը՝ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հետևաբար՝ նշված ակտը ունի նույն ուժը, ինչ օրինակ որևէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ փոխվարչապետը որոշի, որ դադարեցնում է գլխավոր դատախազի լիազորությունները, կամ որևէ գյուղապետ որոշի վարչապետի լիազորությունները դադարեցնելու մասին: Նշված ակտը առոչինչ է, ինչը նշանակում է, որ որևէ հետևանք չի առաջացնում:

Հետևաբար՝ կարևոր չի անցել է երեք օր, հինգ օր, տասը օր, թե մեկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որևէ հետևանք, ինչը սակայն չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից և չի զրկում Գլխավոր շտաբի պետին ի հավելում պաշտոնավարման շարունակման նշված փաստը նաև վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարավորությունից:

* այս մասին հաջորդիվ առանձին կներկայացնեմ վերլուծություն, եթե առաջանա անհրաժեշտություն:

դիտվել է 245 անգամ
Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում ապրիլի 12-ին Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով. Գրիգոր Պողոսյան Կա երկրորդ առաջարկը, որը երեկ արեց Միքայել Մինասյանը՝ հաշտվել անցյալի հետ ու շարժվել դեպի ապագա Ինչի՞ կամ ո՞ւմ վրա են դնում հույսները ընդգծված հակառուսական ուժերը. Արսեն Ջուլֆալակյան Խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանին ընդունել իմ անկեղծ ներողությունը. Արմեն Դուլյան 2020 նոյեմբերի 10-ի ժամը 00։00-ից մինչ այսօր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ իրականացրել են երեք «փայլուն» օպերացիաներ.Արշավիր Ղարամյան Եղանակը բացվում է, մեծ թափով պետք է իրականացնենք ինժեներական աշխատանքներ նոր բնագծերում. գեներալ-մայոր․ «Փաստինֆո» Միքայել Մինասյանի հարցազրույցից հետո բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվել հանրային քննարկումներում․Նաիրա Կարապետյան Եղանակը Հայաստանում Լույս չի լինի հետևյալ հասցեներում ԱՄՆ-ում հերքում են «J&J» պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ «Ցորենի մի հասկ լիներ, մի ափ սեր...մի բուռ հող՝ ապրեինք». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Դավաճանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել 3 զինծառայողի ԱՄՆ-ում հերքում են J&J պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին հանձնարարվել է ապրիլի 24-ին ընդառաջ հնարավորինս քիչ մասնակցել Ցեղասպանության ճանաչմանը միտված միջոցառումների Կիպրոսում Արցախում զոհերի հիշատակի պուրակ է բացվել (լուսանկարներ) Ֆիլիպիններում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Հասարակությանը հոգեբանորեն վերածում են զոհերի խմբի․ հոգեբան (տեսանյութ) Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել Բայդեին ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ) Ֆինլանդիան կստեղծի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութ՝ քթի սփրեի տեսքով ԱՄՆ-ում հերքում են «J&J» պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ Խնդրահարույց հարցերին ավելանում է նաև Բոսֆորի նեղուցին զուգահեռ, այսպես կոչված, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդիրը. Ոսկանյան Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան Արման Թաթոյանն Արա Աբրահամյանի հետ քննարկել է ՌԴ-ում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերը Մյանմայում 19 մարդ դատապարտվել է մահապատժի Թուրք վարձկանները Արցախի կռիվներին մասնակցելու համար աշխատավարձ չեն ստացել (Տեսանյութ) Հայաստանն անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին․ նախարար Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն «Կներես Պարգև, դառն եմ». մեդալների «բաժանման միջոցառումը» Մեդիափորձագետը՝ «Google Maps»-ի քարտեզների մասին Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է ռեկորդային արագությամբ Թուրքերը Երևանի կենտրոնի շենքերը ներկայացնում են իբրև «ադրբեջանական». Հայաստանի իշխանությունը լուռ է (տեսանյութ) Հայաստանում չասված խոսք, չպատռված դիմակ, չվարկաբեկված տականք, չբացահայտված հանճար չի մնացել. քաղաքագետ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրների հնարավոր լուծումներ Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Հայաստանի և Ռուսաստանի ԱՕԿ-ները համագործակցության հուշագիր են ստորագրել Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել. գրասենյակի համակարգող Քաշաթաղում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում Գերությունից ազատված Մարալ Նաջարյանը Լիբանանի քաղաքացի է, իսկ Լիբանանը մտահոգ է իր քաղաքացիների ճակատագրով. Ղազարյան Ուժգին պայթյուններ՝ Աֆղանստանում․ առաջացել է հրդեհ Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են ՊՆ աշխատակիցները պարսպի վրայով թռչում (Տեսանյութ) ՀՀ-ում գործող օկուպացիոն ռեժիմը համաձայնել է շարունակել ստորանալ թուրքի առջև. թուրքագետ Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն. Հասրաթյան Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացել է 55 մարդ Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք, մահացել է 31 մարդ Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ. Արցախի ԱԳՆ «Alibaba» ընկերությանը տուգանել են ռեկորդային՝ 2,78 միլիարդ դոլարով Մտահոգիչ թվեր․ սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից միայն հունվարին մահացել է 1638 մարդ. «Ժողովուրդ» Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ» «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550 դրամի»․ «Աուդիտորների միության» նախագահ. «Փաստ» Ադրբեջանցիներն արդեն Երևանի փողոցներն են անվանափոխում՝ «Google Maps»-ում 4-5 ամիս հետո իրական արհավիրք է սպասվում՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ. «Փաստ» Երկրի խայտառակ կողմը. «168 ժամ» Սամվել Բաբայանի «էպոպեան». 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ» Իշխանությունը պատրաստ է մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա, միայն թե մեկ օր ավել մնա աթոռին. «Փաստ» Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» Կրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» Ռուսական ինքնաթիռն ընդհանրապես Բաքու չի էլ մտել, այն Երևան է ժամանել Դոնի Ռոստովից և որևէ առնչություն չի ունեցել հայ ռազմագերիներին վերադարձնելու հետ. «168 ժամ» Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին և, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ» Ի՞նչ մեսիջ է հղում Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտին. «Փաստ» «Մուրադով Մուրադով մի տասովչիկ էլ էդա էլի». Ավանի փոխթաղապետ Ապրիլի 8-ին մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները Երբ որոշեմ՝ ուզում եմ դա ստանձնել, ուրեմն շպրտելու եմ Փաշինյանին պատուհանից, չկասկածեք. Մինասյան Պետք է գերիների հարցը գցել ռուսների ջեբը. Անդրանիկ Քոչարյան. «Դեժավյու» Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները դուրս եկան ՊՆ շենքից Քոչարյանի եւ Փաշինյանի պահած Հայաստանը՝ ինֆոգրաֆիկայով. Yerevan.today Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Միքայել Մինասյանի հարցազրույցը․ LIVE Հրայր Հովնանյանի մահը համազգային կուրուստ է. Ռոբերտ Քոչարյան Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը «Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Գ.Ծառուկյանը գործակցության հուշագիր է ստորագրել ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Ս. Պոզնյակովի հետ Անհետ կորածների եւ գերիների հարազատները ներս մտան ՊՆ շենք, սակայն դարպասները շարունակում են փակ պահել (ուղիղ) Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում Լույս չի լինի հետևյալ հասցեներում Կրասնիի N զորամասում 230 զինծառողի նկատմամբ քրեական գործ են փորձում հարուցել
website by Sargssyan