Հայտնի են երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների անունները
Մարտի 2-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. 59-ամյա ուղևոր Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է, իսկ 59-ամյա վարորդ Արտավազդ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մարտի 3-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։