Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում (տեսանյութ) Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը ատելություն է սերմանում
Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են Տավուշի մարզում սահմանազատման գործընթացին
Ապրիլի 24-ին Մետրոպոլիտենը աշխատանքը կիրականացնի արտակարգ ռեժիմով, ժամային փոփոխություններ կլինենԱպրիլի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին․ հայտարարություն
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել էՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքը խաղաղ պայմաններում հանձնելը պետական դավաճանություն է, երկրորդ կարծիք լինել չի կարող․ փաստաբանՈրպես անհետ կորած որոնվող Ջաթին Շարման հայտնաբերվել էԱկանազերծում իրականացնող տղերք, մի' արեք․ գիտեմ, թե ինչ եմ ասում, մի՛ արեք․ ռազմական փորձագետ
Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ. դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է կալանքի դեմ բողոքը
Մամուլ

Ուղեղներն է պետք փոխել, ոչ թե երկրի կառավարման համակարգը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է.

«Իրականում կառավարման համակարգը Հայաստանում կարող է կոչվել նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական կամ անգամ սահմանադրական միապետություն՝ միևնույն է, ցուցանակից էությունը չի փոխվում: Բոլոր դեպքերում ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդուց, խորհրդարանը խաղում է զուտ խորհրդանշական դեր, մերձիշխանական օլիգարխիան արտոնություններ է ստանում, իրավապահ մարմիններն առաջին դեմքի կամակատարներն են և «թխում են» նրա պատվիրած գործերը, կուսակցությունները (թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր) չեն կայանում, քծնողների բանակը փառաբանում է «թագավորի» իմաստությունը:

Եթե այս վիճակը լիներ Հայաստանի 4 ղեկավարներից մեկի կամ երկուսի իշխանության ժամանակ, ես գուցե կմտածեի, որ դա այդ ղեկավարների անձնական հատկանիշներից է: Եթե դա լիներ մեր «փորձարկած» կառավարման երեք համակարգերից մեկի դեպքում, ես կարող էի ենթադրել, որ դա համակարգից է: Բայց քանի որ նույնը տեղի է ունենում 30 տարի բոլոր ղեկավարների և բոլոր համակարգերի ժամանակ, ես կարծում եմ, որ խնդիրն ավելի խորն է:

Օրինակ, ներկայիս համակարգն, ըստ էության, թույլ չի տալիս պաշտոնանկ անել պատերազմը խայտառակ ձևով տանուլ տված վարչապետին: Իսկ եթե նա լիներ նախագահ կամ «կիսանախագահ», դա հնարավո՞ր կլիներ: Նույնն է, իհարկե, նաև «լեգիտիմությունը»: Մեծ հաշվով, ձևական իմաստով դա միայն բառ է, թուղթ է: Նախորդ իշխանություններն ունեին այդ թուղթը՝ չվաստակելով դրա իրավունքը, այսօրվանները դա վաստակել են: Ի՞նչ է դա փոխում, իրավիճակն ավելի կայո՞ւն է դարձնել: Ներկա իշխանության հասարակական, հոգեբանական լեգիտիմությունն ավելի բա՞րձր է, քան ՀՀԿ-ինը: Վաղը, եթե տեղի ունենան արտահերթ/հերթական ընտրություններ, որոնցում արդար/անարդար ձևով հաղթի «Իմ քայլը»/«Ուրիշի քայլը» ու սկսի թափահարել «լեգիտիմության» թղթով («մենք ժողովրդի իշխանություն ենք»), դրանից հասարակական լարվածությունը թուլանալո՞ւ է: Խնդիրը, հետևաբար, ոչ այնքան համակարգերն են, ղեկավարները կամ անգամ լեգիտիմությունն է, որքան հասարակությունն է:

Պետք է մտածել հասարակության պառակտվածությունը հաղթահարելու մասին: Դառնալով Հիմնական օրենքին՝ ուզում եմ այս դեպքում համաձայնել Ռուսաստանի նախագահի հետ, որը մի առիթով ասել է՝ «Ոչ թե սահմանադրությունն է պետք փոխել, այլ ուղեղները»: Ճիշտ է, այդ բանն ասելուց տարիներ անց Պուտինը փոխեց իր երկրի սահմանադրությունն այնպես, ինչպես իրեն է հարմար»,-