Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան
Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Եթե չեք հասկացել, ապա պարզ. Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» մասին օրենքի սահամանադրականությունը որոշելու հարցով ՍԴ դիմելն ընդհամենը աչքակապություն է»,- գրել է Ավետիքյանը: