Պետք է սովորենք նորից բեկոր առ բեկոր հավաքել փշրված երազանքները. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է.
«... պետք է սովորենք նորից բեկոր առ բեկոր հավաքել փշրված երազանքները... հավաքել, ի մի բերել, նորից սկսել ապրել՝ գտնելով իմաստ ու սեր, վերագտնելով կորցրած՝ մեր մարդկանց կամ վերջնական որոշելով, որ նրանք այլևս չկան մեր կյանքում:
Որոշումներով, ցավելով, բայց Չցավեցնելով պիտի սովորենք բաց թողնել նրանց, ովքեր այդպես էլ չհասկացան, չզգացին, ու չտեսան, չսովորեցին ու ազնիվ չեղան իրենք իրենց հոտ գոնե: Բաց թողեք...
Ես պիտի սովորեմ ներել ինքս ինձ, որ այդպես էլ չսովորեցի լինել անտարբեր, որ այդպես էլ չկարողացա «չնկատել»..., որ այդպես էլ չկարողացա չսիրել....
Երազանքի փշուրներս հավաքեմ ու փորձեմ ապրել...»: