Ճապոնիայում մի կին է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո
Ճապոնիայում տարեց կին է մահացել ամերիկյան «Pfizer» պատվաստանյութը ստանալուց հետո, սակայն նրա մահվան և պատվաստումների միջեւ կապը հաստատված չէ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ տարեց կինը պատվաստվել է փետրվարի 26-ին։ Փորձագետներն ուսումնասիրություններ կիրականացնեն պարզելու համար մահվան հստակ հանգամանքները։
Ընդգծենք, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի դեմ իրականացրած պատվաստումների հետևանքով տեղի են ունենում մահացության դեպքեր։