Մինո Ռայոլան Դոննարումայի համար պահանջում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ
Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման դեռևս չի ստորագրել նոր պայմանագիր ակունբի հետ։ Նրա պայմանագիրն ավարտվում է այս ամռանը։
Դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ իր հաճախորդը ստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ և պայմանագիրը կնքվի 1 կամ 2 տարով։ Միլանյան թիմի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ցանկանում է դարպասապահին առաջարկել 5 տարվա պայմանագիր և տարեկան վճարել 7,5 միլիոն եվրո գումար։
Ընդգծենք, որ Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Չելսին»։