ԱՄՆ-ն այսօր կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն արդեն այսօր կարող է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառեն ՝ համաձայն երկու գործադիր հրամանների։
Սահմանափակումներ կլինեն նաև 1991 թ. «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման մասին» օրենքի շրջանակներում: Ավելի վաղ ԵՄ դեսպանները հաստատել էին Նավալնիի նկատմամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացակարգի մեկնարկը: