Պենտագոնը նախատեսում է ևս 150 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ-ն Ուկրաինային այս տարի 150 միլիոն դոլար կհատկացնի ռազմական բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին հաղորդվում է Պենտագոնի կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գումարը կտրամադրվի Կիևին, երբ Պաշտպանության նախարարությունը և Պետդեպարտամենտը հաստատեն, որ Ուկրաինան բավարար առաջընթաց է արձանագրել պաշտպանական բարեփոխումների հարցում 2021 թվականին:
Այսպիսով, Վաշինգտոնը ուկրաինական կողմին կոչ է անում ուժեղացնել քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, բարձրացնել պաշտպանական արդյունաբերության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և բարելավել այն ՆԱՏՕ-ի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան: