ԱԱԾ֊ից մարդ կա՞. սուպերմարկետներում պատերազմի ժամանակ թշնամի երկրների դաշնակից՝ Պակիստանից բերված մանդարին է վաճառվում. Դանիելյան
Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Երևանի համարյա բոլոր սուպերմարկետներում ու խանութներում վաճառվում են Արցախյան վերջին պատերազմի ժամանակ (և ընդհանրապես) Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից, բնականաբար մեզ թշնամի Պակիստանից ներմուծված մանդարին՝ (բնականաբար՝ մաքսանենգ ճանապարհով), որովհետև այս երկիրը միակն է, որ մինչև այսօր չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն:
Պատկան մարմիններից մարդ կա՞
ԱԱԾ֊ից մարդ կա՞
Ով ա բացատրություն տալու»: