«Քեզ համար մի օր մենք ելանք մարտի...». Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով մահացել է «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել:
Վերջինս Սոսի Խանիկյանն է, որը մի շարք երգերի խոսքերի հեղինակ էր:
Սոսին խոսքեր է հեղինակել հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» և այլն:
Նա նաև վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սևակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է: