«Ենթադրենք` աշխատանքային ժամին են մարդկանց մարզերից տեղափոխել Երևան և ի՞նչ». Ալեն Սիմոնյանը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելու մասին
«Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու»: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին:
Դիտրակմանը, որ մարդկանց Երևան են տեղափոխել աշխատանքային ժամին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Ենթադրենք` աշխատանքային ժամին են մարդկանց մարզերից տեղափոխել Երևան և ի՞նչ»:
Սիմոնյանի խոսքով՝ իրականացրած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլորը միասին վերցրած։