Հայկ Մարությանը «յան է տվել» Փաշինյանից. «Իրավունք»
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլևս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին:
Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` մարտիմեկյան իշխանական հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող անեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երևանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»:
Իսկ թե ինչ հետևանք կունենա ստեղծված լարվածությունը Մարությանի հետագա պաշտոնավարման վրա, ցույց կտա ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: