Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Մամուլ

Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քաղաքականության տրամաբանությամբ վերլուծելու ու հասկանալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են, քանի որ այդ գործընթացների հիմնական գեներացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է ամենևին ոչ քաղաքական դրդապատճառներով։

Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են եւ պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով կամ դրա բացակայությամբ։

Ինչպես իր իշխանության շուրջ երեք տարիներին, այնպես էլ դրանից շատ առաջ նա իր գործունեությամբ ցույց է տվել, որ առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» հակահումանիստական սկզբունքով։ Տարիներ շարունակ նրա համար գերնպատակ է եղել իշխանության հասնելը, եւ այդ ճանապարհին նա կանգ չի առել ոչնչի, առանց բացառության, ոչնչի առաջ։

Հիմա գերնպատակը իշխանության պահպանումն է, եւ իր տեսակի հանգույն՝ նա կրկին կանգ չի առնում ու կանգ չի առնելու ոչնչի առջեւ։ Նա դա ապացուցում է ամեն օր․ պե՞տք է հանուն սեփական արկածախնդիր հայտարարության արդարացման՝ զոհաբերել բանակի հեղինակությունը՝ նա պատրաստ է դրան, անհրաժե՞շտ է հանուն իշխանության ուժի ցուցադրության՝ գործի դնել հանրապետության ողջ վարչական ռեսուրսը ու բոլոր հնարավոր մեթոդներով լցնել Հանրապետության հրապարակը՝ ստեղծելով քաղաքացիական բախման մեծագույն վտանգ՝ ոչ մի խնդիր, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նաեւ դրան:

Պե՞տք է՝ նա պատրաստ է անգամ ձայնով լացել հրապարակում՝ հուզված ղեկավարի բեմականացված կերպարի մեջ մտնելու համար, ու եթե պետք է նաեւ, նա պատրաստ է իբրեւ թե Մարտի 1-ի զոհերի ոգեկոչմանը նվիրված, այսինքն՝ սգո երթն առաջնորդել ղալմաղալի ու գոռգոռոցի ներքո, ինչպես արդեն մեկ անգամ արել է Եռաբլուր այցելելիս։

Խնդիրն այն է, որ, երբ մարդը հանուն սեփական մտասեւեռման՝ միջոցների մեջ խտրություն չի դնում, նրա համար գոյություն չեն ունենում անկարելի միջոցներ։ Եվ եթե վաղը հանուն իր իշխանության պահպանման պետք լինի նաեւ քաղաքացիների արյուն հեղել, Նիկոլ Փաշինյանը կգնա դրան՝ առանց մի վայրկյան անգամ վարանելու։

Միջոցների մեջ խտրություն չդնելու մոլուցքը կարող է հասցնել անգամ ամենաաներևակայելի թվացող քայլերի։ Եվ եթե, օրինակ, հանուն սեփական իշխանության պահպանման, ասենք, Թուրքիայից կամ Ադրբեջանից օգնություն խնդրելու հնարավորությունն այսօր թվում է ֆանտաստիկայի ժանրից, ապա հաջորդ պահին դա կարող է դառնալ իրականություն։

Հայաստանում այսօր ստեղծված գերպայթյունավտանգ իրավիճակն իրականում ոչ թե քաղաքական, այլ խիստ անձնային դրդապատճառներ ունի։ Հայաստանը գործնականում պատանդ է դարձել մեկ մարդու քմահաճույքներին ու կամակորությանը, ով ընդհուպ մտագարության աստիճանի պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար։

Իր քաղաքական կարիերան Նիկոլը սկսել է «մեկ մարդու» ֆենոմենի շահարկմամբ։ Նա սկզբում փորձում էր հրապարակները լցնել «1+1+1+…» կարգախոսով, ապա դեռեւս կիսադատարկ փողոցներում ներբողում էր՝ «եւ այդ մեկ մարդը դու ես»։ Իրականում նա ենթագիտակցորեն բոլոր ժամանակներում ամեն ինչ իսկապես կառուցել է «մեկ մարդու» առանցքի շուրջ, բայց այդ մեկ մարդը եղել է եւ կա ինքը։

Հայաստանը գտնվում է մեկ մարդու գերության մեջ, ով հանուն սեփական անձի՝ պատրաստ է զոհել, առանց բացառության, բոլորին ու ամեն ինչ։

Այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։

Եվ իրավիճակի ողբերգականությունը նաեւ այն է, որ կա՛մ Հայաստանը կազատագրվի այդ մեկ մարդու գերությունից, կա՛մ կազատագրվի Հայաստանն ընդհանրապես՝ բառի ոչ այնքան փոխաբերական, որքան ուղիղ իմաստով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: