«Ասա որ հրապարակ ես գնում, ասեմ՝ ով ես դու». Գեղամ Մանուկյան
Արագածոտնի մարզպետը երեկ առանձին հավաքել էր գյուղապետերին. Ենթարկվողներին առանձին, չենթարկվողներին առանձին, դպրոցի տնօրեններին՝ առանձին: Այս մասին, այսօր Բաղրամյան ՝պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Այնքան են վախեցած, որ այդ տղամարդկությունը չուներ անգամ ասեր՝ հա, մարզպետ եմ, կիրակի օրով ժողով եմ անում: Գաղտագողի, դռները փակ, խեղճ պահակին էին սուտասան սարքել, թե մարզպետարանում է մարդ չկա: Ի վերջո, նկարել էին, որ դուրս էին գալիս շենքից: Շեֆի հրաման էին կատարում, մարդաքանակ էին ուզում ապահովել»,-ասաց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը նաև ասաց, որ մի կատակ կա. «Ասա որ հրապարակ ես գնում, ասեմ՝ ով ես դու»: Նրա խոսքով՝ հայ մարդը չի կարող գնալ Նիկոլի հանրահավաքին, այն Նիկոլի, որին ատում է հայոց բանակը: