Մի կերպ համոզել ենք, խաբել, որ կգաք մի կես ժամ կկանգնեք, կնկարենք, կթողնեք ու կգնաք ձեր տներով. գաղտնի ձայնագրություն՝ արված պետական հիմնարկներից մեկում
Dejavu տելեգրամյան ալիքը գաղտնի արված ձայնագրություն է հրապարակել, որն արվել է պետական հիմնարկներից մեկում.
Ձայնագրությունը տրամադրողը, չի նշել, թե կոնկրետ որ շրջանի, որ հիմնարկում է տեղի ունենում զրույցը, հնարավոր է այն պատճառով, որպեսզի մարդկանց հարվածի տակ չդնի։
- Ի՞նչ կա, կազմակերպո՞ւմ եք:
- Հա, նորմա լա, ուղղակի ժողովուրդն ա բողոքում:
- Ինչո՞ւմն ա բողոքը:
- Դէ, էրեգ, մի կերպ համոզել ենք, խաբել, որ կգաք մի կես ժամ կկանգնեք, կնկարենք, կթողնեք ու կգնաք ձեր տներով:
- Կամո ջան, դու էլ լավ հասկանում ես, վերևներից թիվ կա, հրաման կա, էկել ա, պետք է լրացնենք տանք,
- Հա, իրանք, էն վերևներում միլիոններով փողեր են աշխատում, պարգևավճարներ են ստանում, մեզ էլ մի երկու կոպեկ փող են շպրտում,
- Կամո ջան, էսօր ես ու դու լուծում ենք իմ և քո աշխատանքի հարցը․․․
Առավել մանրամասն՝ ստորև կցված ձայնագրությունում: