ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերթական ահազանգն է ներկայացրել՝ վարչական ռեսուրսի օգտագործման մասին։
«Քանի որ ես սիրում եմ անուններով խոսել, հրապարակում եմ նաև հանձնարարողի անունը. ՊՎԾ գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպանն ու կից հրապարակել լուսանկար։