Սպիտակ համայնքի ղեկավարն իր աջակցությունն է հայտնում է ԶՈւ Գլխավոր շտաբին
Սպիտակի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հայտարարության մեջ ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
Շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք:
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան»: