Հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրենը բուժաշխատողներին հրահանգել է ներկայանալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին
Հանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը քիչ առաջ իր մոտ է կանչել բաժնի վարիչներին և հրահագել է բոլորին իրեն բուժաշխատողների հետ ներկայանալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
Նշենք, որ Հանրապետական հիվանդանոցի սեփականատերերից է նաև Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» վերջերս ԲԴԽ անդամ դարձրեց: