Սթիվեն Ջերրարդը «Լիվերպուլում» կարող է փոխարինել Յուրգեն Կլոպպին
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը կարող է հեռանալ ակումբից և գլխավորել Գերմանիայի ազգային հավաքականը։ Այս ֆոնին անգլիական ակումբը սկսել է Կլոպպին փոխարինողի փնտրտուքները։
Ինչպես նշում է The Mirror-ը, անգլիական ակումբի ղեկավարները ցանկանում են Կլոպպի գնալուց հետո ակումբը վստահել թիմի լեգենդ Սթիվեն Ջերրարդին, ով այս պահին գլխավորում է շոտլանդական «Ռենջերսը»։
Նշվում է, որ այս պահին այլ թեկնածուի անուն դեռևս չի քննարկվում։