Ստեփանավանից քաղաքացիները շարժվեցին Երևան` մասնակցելու հանրահավաքի. տեղաշարժը համակարգում է նաև Սուրեն Պապիկյանի հայրը (ֆոտո)
Ստեփանավանի Newspress.am-ի աղբյուրների փոխանցմամբ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մեքենաներով կազմակերպվում է քաղաքացիների տեղափոխումը Երևան` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին։
Մեր տեղեկություններով աշխատանքը համակարգում է արածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պապիկյանի հայրը իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանեջել է կամ հենց այսօր վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի վաղվա հանրահավաքին: