Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Սարգսյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին

Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 1–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին չէր մասնակցում ՀՀ նախագահն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։
Թեև նախագահ Արմեն Սարգսյանը Անվտանգության խորհրդի կազմում չէ, այնուամենայնիվ, վերջին շրջանում նա մասնակցում էր ԱԽ նիստերին։ Իսկ թե ինչու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ներկա չէր նիստին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, որ «նա տեղեկացված է եղել դրա անցկացման մասին»։