Ի՞նչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:
Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը չեն մասնակցում Անվտանգության խորհրդի նիստին: