Երկիր մոլորակի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ
Այսօրվանից Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ: Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի կայքում:
Ենթադրվում է, որ փոթորիկը կարող է փոքր խափանումներ առաջացնել էլեկտրահամակարգերում, ինչպես նաև ազդել թռչունների և կենդանիների վրա: Միևնույն ժամանակ, ավելի ուժեղ փոթորիկները հանգեցնում են նավիգացիոն համակարգերի խափանումների և կապի ընդհատումների:
Ընդգծենք, որ այս տարի ևս գրանցվել է նմանատիպ փոթորիկ: