«Բլեյանի դպրոցում», Շուշան Փաշինյանին տեսնելով, աշակերտները վանկարկել են՝ «Նիկոլ, դավաճան». հրահանգվել է ամեն գնով գաղտնի պահել միջադեպը
Օրերս տհաճ միջադեպ է տեղի ունեցել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Հայտնի է, որ այդտեղ է սովորում Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը։
Եվ ահա, օրերս, NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այդ դպրոցում սովորող աշակերտների մի խումբ, տեսնելով Շուշանին, սկսել է վանկարկել «Նիկոլ, դավաճան»։ Աղջիկը սկսել է լաց լինել, իսկական աղմուկ ու հիստերիա բարձրացնել։
Գործին խառնվել են ուսուցիչներն ու տնօրինությունը, նրան տեղափոխել դասարան, հանգստացրել, ապա և զանգահարել «Նիկոլ, դավաճան» վանկարկած երեխաների ծնողներին, հրահանգել այդ մասին որևէ մեկին չասել, տեղի ունեցածը ամեն գնով պահել գաղտնի՝ դպրոցի «պատերի ներսում»։
Հատկանշական է, որ այս դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով թեև Նիկոլ Փաշինյանի կնքահայրն է և նրա անունով է դրվել Աշոտ Փաշինյանի անունը, արդեն պահանջել է Փաշինյանի հրաժարականը։
Միևնույն ժամանակ, նշենք, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ այս դպրոցում դասավանդող որոշ ուսուցիչներ «առաջարկել էին» աշակերտներին դուրս գալ դասադուլի։
Մեր տեղեկություններով՝ հենց այս դպրոցի պատմության ուսուցիչներից մեկը, արդեն այս օրերին պատմելով Արցախյան պատերազմի մասին, հերոսացրել էր Փաշինյանին, երեխաներին ասելով բառացիորեն հետևյալը. «...Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ մնացած ժողովրդի հետ»։
Հավանաբար հենց այսպես է առնվազն այս ուսուցչի աշակերտների համար խեղվելու ու խեղաթյուրվելու հայոց պատմությունը...