Հնագետները Պոմպեյ քաղաքում բացառիկ գտածո են հայտնաբերել
Հնագույն Պոմպեյ քաղաքի տեղում աշխատող մասնագետները գտել են գրեթե ամբողջությամբ պահպանված քառանիվ կառք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ նույն տեղում հնագետները հայտնաբերել էին ձիավոր ընտանիքի երեք ներկայացուցիչների աճյուններ, ներառյալ ձի, որը թաղված էր ընտանիքի կողքին։
Հնագետները նշում են, որ կառքը «եզակի գտածո է, որը պահպանվել է գերազանց վիճակում և նմանօրինակներ չունի Իտալիայում»: Հռոմեական հին Պոմպեյ քաղաքը, որը գտնվում է Նեապոլի մոտակայքում, հայտնաբերվել է 1592 թվականին, բայց պեղումները սկսվել են միայն 1748 թվականին: Այժմ Պոմպեյը բացօթյա թանգարան է: