Ավստրալիայի օպերային թատրոնում հարվածել են աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանի դեմքին
Սիդնեյի օպերային թատրոնում ավստրալիացի դերասանուհի Նիկոլ Քիդմանին ապտակել են: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Դերասանուհու ամուսնու՝ Քիթ Ուրբանի խոսքով՝ ներկայացումից հետո ամուսինների մոտ նստած տղամարդը հարվածել է Քիդմանի դեմքին: Պատճառը նրանց ծափահարություններն էին, քանի որ Ավստրալիայում ընդունված չէ ծափահարել օպերայում:
Երկու տղամարդկանց միջեւ կոնֆլիկտ է առաջացել։ Ավելի ուշ Ուրբանն ասել է, որ ինքը երբեք չի եղել օպերային թատրոնում և չգիտի, որ այնտեղ ծափահարություններ չեն ընդունվում: