Այ սրիկաներ, այ տականքներ, ներում չունեք, լկտինե՛ր. Ազոյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին (տեսանյութ)
Դերասան Հովհաննես Ազոյանը հասարակությանն անվանել է «սրիկաներ, լկտիներ, տականքներ․․․»։ Նա այս որակումներով դիմել է այն մարդկանց, ովքեր պահանջում են դավաճանության և թուրքին հող հանձնելու մեջ մեղադրվող իշխանության հրաժարականը, և ովքեր այդ պահանջով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան։ Նա սրիկա, լկտի, տականք է անվանել մարդկանց նաև այն բանի համար, որ վերջիններս կազմակերպել են «Չաուշեսկուների գնդակահարությունը. մահ դավաճաններին» ֆուտուրիստական բեմականացումը․․․
Ազոյանը գուցե ինչ-որ ժամանակ կարողացել է քաղաքական վերլուծություններ անել, սակայն այսօր, ինչպես Գնել անունով մի դերասան ու նրանց նման էլի մի քանի մտավորականներ, եթե կարելի է դրանց այդպես անվանել, սկսել են ոչ ադեկվատ մեկնաբանություններ անել ստեղծված իրավիճակի մասին։
Ի դեպ, եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատեք, որ իրենց լայվերի ժամանակ այդ դերսանները գտնվում են ոչ սթափ վիճակում։
Չենք փորձում անդրադառնալ Ազոյան Հովհաննեսի հայտարարության մանրամասներին և որակումներ տալ դրան: Թողնում ենք այն ձեր դատին․․․
Մանրամասները՝ տեսանյութում