Փաշինյանը խաբում է հայ հասարակությանը․ նա պետք է հեռանա․ Զատուլին
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը: Իրականում, նա խաբում է հայ հասարակությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նրա համոզմամբ, Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե ժողովրդին թույլ տրվի որոշում կայացնել, ապա ինքը կզրկվի իշխանությունից։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, տեղի է ունեմ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում լքել վարչապետի պաշտոնը։ Նա կառչել է իշխանությունից: Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի նորից վերականգնվի հայեչրի ոգին»։